00:00:00

Թրամփը պատրաստում է պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ

00:30, 14 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Թուրքիայի դեմ «հզոր» պատժամիջոցների փաթեթ պատրաստելու մասին: «Համագործակցում եմ Լինդսի Գրեմի եւ Կոնգրեսի բազմաթիվ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթ մշակելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, կարող են մշակվել լրացուցիչ ակտեր: Կա նշանակալի կոնսենսուս այդ հարցում: Թուրքիան խնդրել է չանել դա: Բռնվե՜ք»,-գրել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում քուրդ խմբավորումների դեմ, ինչը Վաշինգտոնի կողմից սուր քննադատության պատճառ էր դարձել: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ դուրս է բերել ամերիկյան զորքերին գործողությունների գոտուց, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ չի խրախուսում Անկարայի գործողությունները: Սենատում եւ ներկայացուցիչների պալատում հայտնվել են օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր