00:00:00

Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ․ Պուտին

00:46, 13 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ, RT Arabic, Sky News եւ Al Arabiya հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք դա կանենք, այժմ դա արդեն ակնհայտ է, որովհետոեւ ՀՀՊ համակարգերը աշխատում են բալիստիկ հետագծով թռչող բալիստիկ հրթիռների դեմ, իսկ մենք, բացի այն, որ դրանք բազմիցս կատարելագործել ենք, նաեւ ստեղծել ենք այլ զենք, որը աշխարհում դեռեւս ոչ ոք չունի»,- ասել է նա։ Նախագահը նաեւ պատասխանել է այն հարցին, թե զգում է արդյոք Ռուսաստանը սպառնալիք իր սահմանների կողմը ՆԱՏՕ-ի տեղաշարժից։ «Մենք միշտ ենք դա զգացել, միշտ ենք այդ մասին խոսել։ Իսկ մեզ անընդհատ պատասխանել են․ «Դուք մի վախեցեք, դա ձեր դեմ չէ» եւ ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ն տրանսֆորմացվում է, դա արդեն բոլորովին էլ ռազմալան կազմակերպություն չէ, այն ոչ ագրեսիվ բնույթ ունի եւ այլն»,- ասել է նա։ Սակայն, Պուտինը հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի կանոնակարգը, որ նախատեսում է դաշինքի անդամների ռազմական աջակցություն, ոչ ոք չի փոխել։ «Դա զինվորական միավորում է։ Եւ, իհարկե, զինվորական միավորման ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, ոչ մի ուրախություն դա մեզ մոտ չի առաջացմում»,- ամփոփել է երկրի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր