«Ինովացիան պետք է լինի ոչ միայն ծրագրավորման, տեխնոլոգիայի մեջ, այլև բոլոր բնագավառներում: Դրա համար է, որ մարդիկ գալիս են, մեր շոկոլադից են ուզում, հակառակ դեպքում շոկոլադ ամեն տեղ կա»,- Սասունիկում կազմակերպված Էքսպո ցուցահանդեսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց շոկոլադի արտադրությամբ զբաղվող քաղաքացիներից մեկը: Փաշինյանը հիշեցրեց՝ ծանոթ է այդ արտադրանքին: Գործարարն ասաց, որ շոկոլադների արտադրությունը սկսել են «Մայրիկ»-ից:
«Վերջերս նկատել ենք, որ մարդիկ շատ են ուզում…»,- գործարարի խոսքն ընդհատելով՝ վարչապետը ցույց տվեց շոկոլադի մեկ այլ տեսակ. «Ամենաշատը «Զոքա՞նչ»-ն ա վաճառվում»:«Բայց բիբարով»,- արձագանքեց գործարարը: