Զաբելինան ասել է, որ հոկտեմբերի 10-ի մամուլի մարաթոնի ընթացքում նա մոտեցել է Զելենսկուն՝ նախագահին անձամբ հարցեր ուղղելու համար: Նշվածը, սակայն, Մենդելին դուր չի եկել և նա, լրագրողի արմունկը բռնելով, փորձել է նրան մի կողմ հրել: Լրագրողը միջադեպի տեսագրությունը հրապարակել է Facebook սոցիալական կայքում։
Լրագրողը նաև նշել է, որ չի կարող չխոստովանել, որ բոլոր ներկաները իրավունք են ունեցել իրենց հարցերն ուղղել նախագահին և որևէ հրահանգ չի եղել՝ ինչ հարցնել և ինչը՝ ոչ: Այնուամենայնիվ, այստեղ ակտիվ դերակատարություն է ունեցել Մենդելը, ում շարունակաբար նկատել են լրագրողներին այս ու այն կողմ հրելիս և նրանց ականջին ինչ-որ բան շշնջալիս:
Ավելի վաղ լրագրող Դանիլ Յանևսկին Մենդելի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառը եղել է Մենդելի՝ լրագրողի գործընկեր Սերգեյ Անդրուշկոյին հրելու միջադեպը, երբ վերջինս փորձել է նախագահ Զելենսկուն հարց ուղղել:
Մենդելը հայտարարել է, որ միջադեպի պատճառն այն է եղել, որ լրագրողը մուտք է գործել նախագահի անձնական տարածք: Սկանդալից հետո Ուկրաինայի Ժուռնալիստների միությունը նախագահի աշխատակազմին կոչ է արել վերանայել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքը: