00:00:00

Մեծ Բրիտանիայում սկսել են մաքուր ոսկուց բանկային քարտեր թողարկել

21:12, 11 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամների պալատը հայտնել է մաքուր ոսկուց բանկային քարտեր թողարկելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մաքուր ոսկուց վճարային քարտը մշակվել է նրանց համար, ովքեր բանկային էքսկլյուզիվ առավելություններ ունեն… եվ նրանց համար, ովքեր գնահատում են բարձր որակ ունեցող ճոխ իրերը»,- ասվում է հայտարարության մեջ: Քարտը մշակվել է Mastercard վճարային համակարգի եւ Accomplish Financial ընկերության հետ համատեղ: Դա աշխարհում առաջին բանկային քարտն է թանկարժեք մետաղից: Քարտը կթողարկվի 18-կարատանոց ոկսուց, իսկ տիրոջ անունն ու ստորագրությունը կփորագրվի թանկարժեք մետաղի վրա: Քարտի տերերը հասանելիություն կունենան բանկային ընդլայնված ֆունկցիաներին եւ առավելություններին, օրինակ, զրոյական տոկոս՝ արտարժույթի փոխանակման գործողություններ կատարելիս, կամ ճանապարհորդելիս «կոնսիերժ» շուրջօրյա ծառայություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր