00:00:00

Բախում Է տեղի ունեցել Կիեւում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ

21:00, 11 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում Թուրքայի դեսպանատան մոտ ընդհարում Է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է «Գրոմադսկե» կայքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Նատալյա Լունիոյին: Լունիոն պատմել Է, որ մի քանի տասնյակ մարդ Է ակցիայի եկել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սիրիայում իրականացվող գործողության դեմ: «Մենք Թուրքիայից պահանջում ենք դադարեցնել ներխուժումը Սիրիա: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի պատերազմը, որում իբր պայքարում Է ահաբեկիչների դեմ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրդերի կոտորածը»,- ասել Է Լունիոն: Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում մի քանի մարդ Է դուրս եկել դեսպանատան տարածքից ու հարձակվել ցուցարարների վրա: Ցուցարարներից մեկի դեմքին հարվածել Է մեկը, որն այնուհետեւ վազել Է դեսպանատան տարածք: Առայժմ հայտնի չԷ՝ այդ մարդիկ արդյոք դեսպանության ներկայացուցիչներ են, թե նրանք պարզապես գտնվում են դրա տարածքում: Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր