00:00:00

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ջերմությամբ հիշելով ս.թ. հունվարին կայացած իր այցը Փարիզ և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուրախությամբ են սպասում Ֆրանսիայի նախագահի պետական այցին, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար: Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում գագաթնաժողովի նախապատրաստության ուղղությամբ և հավաստիացրել է, որ Ֆրանսիան ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարևորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30