00:00:00

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը տեղի կունենա Սասունիկում

16:04, 11 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը և մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությունը «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր: Համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր