ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում Է, որ Եվրամիությունը չպետք Է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել Է ANSA գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իտալիան, ԵՄ-ն եւ միջազգային բոլոր ինստիտուտները պետք Է հաստատակամություն դրսեւորեն, մենք չենք կարող համաձայնել Թուրքիայի ռազմակական նախաձեռնությանը: ԵՄ-ն չի կարող ենթարկվել փախստականների ալիքի սպառնալիքի տակ հայտնվելու ճնշմանն ու շանտաժին, որոնց ընդունել Է Թուրքիան: Դրանք երկու բաներ են տարբեր օպերաներից. Թուրքիայում սիրիացի փախսստականներին ընդունելուն ԵՄ-ն օժանդակում Է տնտեսապես»,- նշել Է Կոնտեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության Է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել Է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը: «Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին Է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել Է Էրդողանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: