00:00:00

Ցնցված եմ․ ես  այդքան լավ չէի պատկերացնում  Հայաստանի IT ինդուստրիայի պոտենցիալը․ Լ․ Զուրաբյանը՝ WCIT-ի և հայկական ստսրտափերի մասին

03:36, 11 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Ինչպես հայտնի է, Երևանում երեկ  ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ Այս օրերին  ոչ միայն հայաստանյան, այլև  միջազգային մամուլի  ուշադրության կենտրոնում էր WCIT 2019-ը․ այն աննախադեպ էր  ոչ միայն իր բովանդակային մասով, այլև աշխարհահռչակ հյուրերով․ Հայաստան էին ժամանել համաշխարհային հռչակ վայելող բազմաթիվ  բանախոսներ։ Հայաստանյան ու արտասահմանյան մամուլի  ուշադրության կենտրոնում էին հատկապես  հայազգի Ալեքսիս Օհանյանն ու Քիմ Քարդաշյանը։ Անդրադառնալով WCIT 2 019-ին՝  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ մասնակցել է բոլոր քննարկումներին և տպավորված է։ «Գիտե՞ք՝  մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք նոր աշխարհում, որտեղ գործում է լրիվ  այլ տեսակի  տնտեսություն, ինդուստրիա, այլ տեսակի տեխնոլոգիաներ,  սոցիալական ցանցեր  են գործում,  որոնք, իսկապես,  տնտեսության   դեմքը փոխում են և  այսպիսի գագաթնաժովոները կամ կիոնֆերանսները  շատ  կարևոր են  հասկանալու համար,   քանի որ դա նոր աշխարհում  բարձունքների հասնելու  և  տնտեսությունը ճիշտ կառուցելու ճանապարհ է»։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝  մեծ հաջողություն է, որ WCIT-ն հենց Հայաստանում է անցկացվել։ «Իհարկե,   դա պետք չք վերագրել թավշյա հեղափոխությանը․  այս որոշումը դեռ  2014 թվականին էր ընդունվել  WCIT–ի կողմից, բայց դրա օգտակաորւթյունը  չի կարելի չնշել։  Ես, օրինակ,   անձամբ մասնակցել եմ բոլոր WCIT-ի բոլոր քննարկումներին  և  ցնցված եմ  այն առումով, որ ես  այդքան լավ չէի պատկերացնում  Հայաստանի IT ինդուստրիայի պոտենցիալը․ բավականին   լուրջ  առաջարկներով հանդես  եկան հայկական ստարտափները։ Օրինակ՝ հայկական ստարտափն   առաջարկում էր CPU-ների, այսինքն՝ պրոցեսորների  և  ASIC-ների, այսինքն՝ սպեցիֆիկ  ծրագրերի  գործարկման  սարքերի միջև  ինչ-որ   ոսկե միջին, որը  ապահովում է պրոցեսորի  և՛  արագությունը և   կոնկրետ ծրագրի ավելի ճիշտ գործարկումը, սա հեղափոխական գաղափար է,  և շատ հետքրքիր էր լսել, որ նման գաղափարներ և նման   մարդիկ կան Հայաստանում», -  նշեց Լևոն Զուրաբյանը։ Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի  Հայաստան ժամանելու փաստին՝ Լևոն Զուրաբյանն  ընդգծեց․  «Կարծում եմ՝ որքան  էլ սկետիկորեն  մոտենքնք, բայց  Քիմ Քարդաշյանի կամ նման  աստղերի Հայաստան գալը  նույպես շատ կարևոր է, որովհետև այսօրվա  աշխարհի տնտեսությունը հիմնված է տարբեր սոցցանցերում հետևողներ քանակի վրա և   նման մարդկաց մասնակցությունը  էապես  բարձրացնում  է Հայաստանի  ճանաչելությունը, հետքարքրությունը  ինֆորմացիոն տեխնոլոգիաների  նկատմամբ, և մասնավորապես՝ Հայատսնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման  նմատմամբ: Ես  դա համարում եմ շատ կարևոր  և սա բացառիկ շանս էր  Հայաստանի համար՝  իրեն դրսևորելու  և ինչ-որ քայլ կատարելու  դեպի ապագա», -  եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր