00:00:00

Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհերի մասին

03:23, 11 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:
«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 ահաբեկիչ»,- ասել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶկ) նահանգային ղեկավարների հետ անցկացրած նիստում, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Էրդողանը բողոքել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն աջակցում Թուրքիայի՝ Սիրիայի Եփրատից արևելք ընկած տարածքում քրդերի դեմ նախաձեռնած «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությանը:
«Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք: 5-րդ հոդվածը շատ լավ գիտեն: Դուք չեք կարող լուռ մնալ երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա, դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր