00:00:00

Նազարբաեւը հայտարարել Է, որ չի ափսոսում Ղազախստանի նախագահի պաշտոնը թողնելու համար

23:37, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ չի ափսոսում պետության ղեկավարի պաշտոնը թողնելու համար եւ այդ որոշումը ճիշտ է համարում։ Գրեթե 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաեւը նախագահի իր լիազորությունները վայր Է դրել մարտի 20-ին: «Իհարկե, չեմ ափսոսում (պաշտոնը թողնելու համար), որովհետեւ դա եղել Է բոլոր կողմերից բացարձակապես կշռադատված որոշում:Նախեւառաջ՝ շնորհակալություն ժողովրդին, որն այս բոլոր տարիներին ընտրում Էր, եւ ես պետության ղեկավարն Էի: Երկրորդ՝ հարկավոր են փոփոխություններ, ոչ մի բան տեղում կանգնած չի մնում, հարկավոր են նոր մարդիկ, նոր կադրեր, ցանկացած այլ մարդ. նա իր հայացքներն ունի, իր վերաբերմունքը, ուստի դա միանգամայն մտածված քայլ Էր: Այնպես որ չեմ ափսոսում, կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել հանուն ժողովրդի, հանուն Ղազախստանի»,-ասել Է Նազարբաեւը «Խաբար» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից Twitter-ի իր Էջում հատվածներ Է հրապարակել նրա մամուլի քարտուղար Այդոս Ուքիբայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր