00:00:00

Ինդոնեզիայում մահափորձ Է կատարվել անվտանգության նախարարի դեմ. Detik

22:53, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ինդոնեզիայի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն հոկտեմբերի 10-ին դանակի վերք Է ստացել Բանտենի նահանգում կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Detik նորությունների պորտալը:
Նրա տեղեկատվությամբ, 72-ամյա նախարարը Պանդեգլանդ քաղաք Էր ժամանել տեսչական ուղեւորությամբ: Մահափորձը կատարվել Է այն պահին, երբ Վիրանտոն դուրս Էր գալիս ավտոմեքենայից: Չարագործը սուր առարկայով նրան երկու հարված Է հասցրել որովայնի շրջանում: Բացի այդ, վերքեր Է ստացել ոստիկանության տեղական վարչության ղեկավարը: Անվտանգության ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, ավելի ուշ ձերբակալվել Է նրա կինը, որին նույնպես կասկածում են մահափորձի կազմակերպման մեջ: Վիրանտոյին հասցրել են տեղի հիվանդանոց, որտեղից նրան ուղղաթիռով տեղափոխել են Ջակարտայի զինվորական հոսպիտալ: Ներկայում, ինչպես նշում Է Detik-ը՝ վկայակոչելով բժիշկներին, նախարարը գիտակից վիճակում Է: Վիրանտոն կառավարությունում հանրապետության ամբողջ ուժային բլոկի ղեկավարն Է, փաստորեն նրա ենթակայության ներքո են գտնվում նաեւ զինված ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր