00:00:00

Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

21:57, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ: Այս մասին այսօր հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին: «Դեսպանը կանչվել է օրվա երկրորդ կեսին»,- հավելել է աղբյուրը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է այն դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,- շեշտել է նա: - Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր