00:00:00

Ռումինիայի խորհրդարանը անվստահություն Է հայտնել Վիորիկա Դենչելեի գլխավորած կառավարությանը

21:29, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին անվստահություն Է հայտնել երկրի սոցիալ-դեմոկրատական կառավարությանը՝ Վիորիկա Դենչելեի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարների կաբինետի արձակման օգտին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում, որն ուղիղ եթերով հեռարձակվել Է Ռումինիայի հիմնական հեռուստաալիքների կողմից, արտահատվել Է 238 պատգամավոր եւ սենատոր: Կառավարությանը պաշտոնաթող անելու համար պահանջվում Էր առնվազն 233 ձայն: Այսպիսով, այժմ ընդդիմադիր կուսակցությունները պետք Է նոր կաբինետ ձեւավորեն այն վարչապետի գլխավորությամբ, որին կնշանակ նախագահ Կլաուս Յոհաննիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր