00:00:00

Իրանը Թուրքիայից պահանջել է Սիրիայից դուրս բերել թուրքական զորքերը

18:54, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է Սիրիայի տարածքից դուրս բերել զորքերն ու դադարեցնել հարձակումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնում՝ կապված սիրական տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների եւ մարդասիրական լուրջ իրավիճակի ու քաղաքացիների համար առկա մշտական վտանգի հետ, եւ կոչ անում անհապաղ դադարեցնել հարձակումներն ու Սիրիայի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Թեհրանում նաեւ նշել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում լայնամասշտաբ նյութական եւ մարդասիրական վնասի կհանգեցնեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր