00:00:00

Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք, և այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա. սա ամնեևին պատահականություն չէ

17:56, 10 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

«Արձանագրեցի, որ, ըստ էության,  խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք: Ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա: Սա, կարծում եմ, հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ»,-   այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ իրենք անընդհատ արձանագրում են այն, ինչ տեղի է ունեցել, բայց կարևոր է արձանագրել նաև այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, սակայն այլևս տեղի չի ունենում: Սա, ըստ վարչապետի, բավական լուրջ հաջողություն է: Նա հույս հայտնեց, որ այդպես կշարունակվի: «Սա պատահականություն չէ ամենևին, կախված է այն գործողությունների հետ, որ մենք ձեռնարկել ենք: Ձեր թույլտվութամբ ես այդ գործող մանրամասների մեջ չմտնեմ, որ մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից սկսած՝ ՊԵԿ միջոցներով և քննարկումների արդյունքում: Սա դրական արդյունք է, մենք գտել ենք ձևը՝ ինչ անել, որ խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություններ և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- նշեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր