00:00:00

Թուրքերն էթնիկ սպանդ են իրականացնում. գիշերվա դաժանությունից կադրեր

15:53, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ռազմական վերլուծաբան, փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջիհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից… Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից կադրեր…»։ Նա նաեւ գրել է, որ վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: «Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթրակվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը: Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ: Մինչ այս տվյալները, պաշտոնապես հաստատվել է 13 քաղաքացիական անձի զոհվելու մասին, որից երեքը նույն ընտանիքի անդամներ են, երկուսը ՝ քրիստոնյա…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր