00:00:00

Թրամփը եւ Ջոնսոնը մտահոգ են, որ Թուրքիայի գործողությունները կարող են հումանիտար աղետ հրահրել

14:43, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող Է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի դիվանատան տարածած հայտարարության մեջ: «Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»,- նշվում Է փաստաթղթում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել Է, որ «միակաողմանի կարգով ռազմական գործողություններ սկսելով»՝ Անկարան կարող Է ապակայունացնել իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ ի չիք դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր