00:00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով այսօր փակ նիստ կանցկացնի

14:13, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր փակ նիստ կանցկացնի Սիրիայի հարցով: Պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելն է երկրի հյուսիս-արեւելքում: Այս մասին  հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Նշվում է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամների կողմից Սիրիայում իրավիճակի քննարկման հայց էին ներկայացրել եվրոպական հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան եւ Լեհաստանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ դրանց նպատակը Թուրքիայի հարավային սահմանին առկա «ահաբեկչական միջանցքի» ոչնչացումն է։ Արդեն իսկ կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ Սիրիայի քրդական շրջանների խաղաղ բնակչության մեջ: Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ թուրքական բանակը գնդակոծում է Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր