00:00:00

ՌԴ նախագահն աշխատանքից ազատել է իր խորհրդական Սերգեյ Գլազեւին

03:24, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Սերգեյ Գլազեւին: Ազատման մասին համապատասխան հրամանը հրապարակված է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքէջում: Հոկտեմբերի 1-ին Գլազեւը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության եւ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։ Գլազեւը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից։ Նա համարվում է ՌԴ Կենտրոնական բանկի գործողությունների ամենաակտիվ քննադատներից մեկը։ Նշվում է, որ գործիչն այժմ անհամաձայնություններ ուներ երկրում տարվող տնտեսական քաղաքականության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր