00:00:00

Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում

02:30, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»: «Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձում են ձևավորել մեր հարավային սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Խաղաղության ակունք» օպերացիայով մենք կչեզոքացնենք մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքը»,- Twiiter միկրոբլոգի իր էջում գրառել է Էրդողանը: Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին: Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։  
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր