00:00:00

Թրամփ. «Թուրքիան պիտի պատասխանատվություն ստանձնի ԻՊ-ի ձերբակալված ահաբեկիչների համար»

01:44, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Վերջին օրերին Twitter-ում Թուրքիայի վերաբերյալ մի շարք գրառումներ արած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ շարքին ավելացրել է ևս մեկը:
Ինչպես նախորդ գրառումներում, այս անգամ ևս ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն սկսող Թուրքիան պիտի իր հսկողության տակ վերցնի այդ տարածքներում հիմնված այն բանտերը, որոնցում պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գերեվարված զինյալները, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
«Տարբեր խմբավորումների միջև հարյուրավոր տարիներ շարունակվող պայքար: ԱՄՆ-ն երբեք չպիտի լիներ Մերձավոր Արևելքում: Մեր 50 զինվորներին հանեցինք այնտեղից: Թուրքիան ստիպված է իր ձեռքը վերցնել ԻՊ-ի այն (Ժամանակին Եվրոպական երկրներից ԻՊ-ի կազմում գումարի դիմաց կռվելու համար Սիրիա եկած զինյալներ) զինյալներին, որոնց  Եվրոպան հրաժարվում է հետ ընդունել: Անմիտ և անվերջ պատերազմներն ավարտվում են մեզ համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր