00:00:00

Գերմանիայի ԱԳՆ-ը Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

01:29, 10 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ կոչ է արել Անկարային դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ դա սպառնում է «մարդասիրական հետագա աղետով եւ մարդկանց տեղափոխմամբ»,- հայտնում է AP-ը։ Արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, թե «մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում»։ Նրա խոսքերով, Թուրքիայի գործողությունները կարող են էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը եւ ամրապնդել ԻՊ-ին։ Մաասը նշել է, որ Սիրիան ութ տարվա պատերազմից հետո կայունացման կարիք ունի եւ առաջին քայլը պետք է լինի առաջիկայում սահմանադրական հանձնաժողովի գումարումը։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել իր հարձակումը եւ անվտանգության ոլորտում խաղաղ ճանապարհով պաշտպանել իր շահերը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր