00:00:00

Մայլի Սայրուսը հոսպիտալացվել է

19:26, 09 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Քսանվեցամյա հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը հոսպիտալացվել է, գրում է MSN-ն:
Ըստ աղբյուրի՝ երգչուհու մոտ, ըստ երևույթին, որևէ լուրջ բան չկա: Մայլին ավելի ուշ իր երկրպագուներին Instagram-ի «սթորի» հատվածում խնդրել է աղոթել, որ մինչ Gorillapalooza բարեգործական համերգն ապաքինվի, որտեղ նախատեսված էր նաև վերջինիս ելույթը: «Փորձում եմ որքան հնարավոր է արագ ապաքինվել՝ Gorillapalooza-ին մասնակցելու համար: Ինձ ուղարկեք ձեր դրական լիցքերը: Մենք պետք է փրկենք գորիլաներին»,-ասել է նա:
Gorillapalooza-ն բարեգործական միջոցառում է, որը տեղի է ունենալու շաբաթվա վերջին: Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված ամբողջ հասույթը կտրամադրվի The Ellen Fund-ին (հեռուստահաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսի հիմնադրամին)՝ հաջակցություն վտանգված կենդանատեսակների պահպանման ջանքերի:   Miley Cyrus shared a post from hospital on 9 October 2019 after being admitted following an "unknown illness". Picture: @MileyCyrus/Twitter

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր