00:00:00

Սերժ Թանկյանը WCIT-ի շրջանակում խոսում է նոր տեխնոլոգիաների, համացանցի ազդեցության մասին

19:01, 09 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մասնակցում է Հայաստանում անցկացվող WCIT-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Թանկյանը մասնակցում է «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը: «Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,-ասաց Թանկյանը: Նա նաև նկատեց՝ համացանցում մարդիկ, ունենալով անանունության հնարավորություն, կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են: Այս առումով Թանկյանը հատկապես մատնանշեց սոցիալական ցանցերը: Միևնույն ժամանակ, աշխարհահռչակ երաժիշտը նկատեց, որ ցանկացած ինֆորմացիա մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում մարդիկ չեն խորանում թեմայի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր