00:00:00

Բիլ Գեյթսը հուսով է, որ առաջիկա 20 տարում բժիշկներն այլեւս ստիպված չեն լինի կյանքեր փրկել

14:47, 09 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հույս ունի, որ արդեն առաջիկա 20 տարում մենք արմատական փոփոխություններ կտեսնենք գլոբալ առողջապահության մեջ: Արդյունքում՝ երկրների մեծ մասում բժիշկների գլխավոր խնդիրը կլինի ոչ թե կյանք փրկելը, այլ դրա որակը բարելավելը, փոխանցում է HighTech+-ը: Գեյթսը գլխավոր առաջադրանքներից մեկն է համարում թերսնման խնդրի լուծումը: Այսօր այն դառնում է ամեն տարի մինչեւ 5 տարեկան 2 միլիոնից ավելի երեխաների մահվան պատճառը: Սակայն մոտակա 20 տարիներին մարսողական տրակտի միկրոբիոմի հետազոտությունների շնորհիվ այս թիվը զգալիորեն կկրճատվի: Գեյթսի խոսքով՝ հյուծվածությամբ տառապող երեխաների մոտ սիմբիոտիկ բակտերիաների համակեցությունը տարբերվում է նրանց առողջ տարեկիցներից: Ըստ 2013 թվականին կատարած հետազոտության՝ այս տարբերությունները դրսեւորվում են նույնիսկ գենետիկորեն նույնական երկվորյակների զույգերում, որոնք միեւնույն կերակուրն են ուտում: Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ սննդամթերքները եւ առողջ միկրոբիոմների ձեւավորմանն ուղղված բուժման մեթոդները երեխաներին օգնում են յուրացնել ավելի շատ սննդարար նյութեր եւ խուսափել զարգացման հապաղումից: Այս դեղամիջոցներն առայժմ թեստավորման վաղ փուլերում են, սակայն Գեյթսը վստահ է, որ հաջողությունը սարերի հետեւում չէ: Նրա կարծիքով՝ առողջ միկրոբիոմների ձեւավորմանն ուղղված միջոցների հիմնական առավելություններն են էժան լինելը եւ պատրաստման դյուրությունը: Նա ընդգծում է. «Չնայած միկրոբիոմի հետ կապված խնդիրները թերսնման միակ պատճառը չեն, դրա վրա ազդեցությունը կարող է առավել արդյունավետ լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր