00:00:00

Թրամփը փորձում է սիրաշահել թե՛ Թուրքիային, թե՛ քրդերին

23:14, 08 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խառը մեսիջներ ուղարկել Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման առիթով։ Նախօրեին Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա գործողությունները Սիրիայում անթույլատրելի համարի։ Այսօր նա հիշել է, որ Թուրքիան ԱՄՆ խոշոր առեւտրային գործընկերն է եւ «արտադրում է պղնձե շրջանակ ամերիկյան F-35 կործանիչների համար»։ «Նրանց հետ (թուրքերի) վատ չէր գործ ունենալ, նրանք օգնել են ինձ փրկել շատ կյանքեր Իդլիբ նահանգում եւ վերադարձրել են, իմ խնդրանքով, պաստոր Բրանսոնին, որին երկարատեւ բանտարկություն էր սպասվում։ Նաեւ հիշեք, եւ դա կարեւոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ կարեւոր անդամ է՝ լավ համբավով»,- գրել է Թրամփը Թվիթերում։ Նա նաեւ մեկ այլ թվիթում նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի նշանակում, թե «մենք լքել ենք քրդերին, որոնք հատուկ մարդիկ են եւ հիանալի մարտիկներ»։ «Մեր հարաբերությունները Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի եւ առեւտրային գործընկերոջ հետ  նույնպես շատ լավ են եղել։ Թուրքիայում մեծ քուրդ բնակչություն կա, եւ նրանք հասկանում են, որ թեեւ մեզ մոտ 50 զինվոր է մնացել Սիրիայի այդ հատվածում, ցանկացած հարկադրական կամ ոչ պիտանի մարտական գործողություն Թուրքիայի կողմից, կունենա ավերիչ հետեւանքներ նրա տնտեսության եւ շատ փխրուն արժույթի վրա։ Մենք օգնում ենք քրդերին նյութապես/զենքով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր