00:00:00

Միլա Կունիսը եւ Էշթոն Քաթչերը նախաճաշել են երեխաների եւ ընկերների հետ

04:01, 08 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Օրերս 36-ամյա Միլա Կունիսին եւ 41-ամյա Էշթոն Քաթչերին Բեւերլի Հիլզի փողոցներում նկատել են իրենց երկու երեխաների հետ: Կիրակի առավոտյան լուսանկարիչները Nate'N Al's Delicatessen հանրահայտ ռեստորանի մոտ դերասաններին լուսանկարել են 5-ամյա դուստր Ուայեթի եւ 2 տարեկան որդու՝ Դմիտրիի հետ: Միլան եւ Էշթոնը հաճախ են նախաճաշում այնտեղ: Այս անգամ էլ աստղային զույգը ընկերներին եւ ազգականներին հանդիպել էր հենց այս սրճարանում, գրում է Spletnik-ը: Էշթոնը լուսանկարում գրկել է փոքրիկ Դմիտրիին, որը սպիտակ կոֆտա է բլուզ է հագել եւ սեւ շորտ, իսկ Միլան, որն ընտրել էր V-աձեւ կտրվածքով սվիտեր եւ սքինի ջինսեր, բռնել էր դստեր՝ Ուայեթի ձեռքը: Վերջերս շիկահեր դարձած դերասանուհին որպես աքսեսուար ընտրել է սեւ լայնեզր գլխարկը: Ըստ ամենայնի, ո՛չ Էշթոնը, ո՛չ Միլան առանձնապես չեն մտահոգվում Դեմի Մուրի վերջին հայտարարությունների պատճառով: Հիշեցնենք, որ համացանցում շարունակում են հայտնվել Մուրի եւ Քաթչերի համատեղ կյանքի նորանոր մանրամասներ: Հուշագրությունում դերասանուհին գրել է  նախկին ամուսնուն ներկայացրած բազմաթիվ պահանջների մասին: Էշթոնն ու Դեմին ամուսնացած էին 2005-ից 2013 թվականներին: Դեմին երկու անգամ նախկին սիրեցյալին մեղադրել է դավաճանության մեջ, ինչպես նաեւ խոստովանել է, որ նա իրեն հակում էր խմբային սեքսի: Դերասանուհին նշում է, որ իր նախկին ամուսնուն զգուշացրել է գրքի բովանդակության մասին: Այս ամիս ավելի վաղ Էշթոնի ներկայացուցիչը UsWeekly-ի լրագրողներին ասել էր. «Նա իսկապես գիտեր, թե ինչ է գվելու գրքում: Նա զայրացած չէ, ոչ էլ հիասթափված: Դա Դեմիի ճշմարտությունն է, եւ նա մշտապես կարեկցել է նրան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր