00:00:00

«Սիրիայի ազատ բանակի» 14.000 զինյալ կմասնակցի Թուրքիայի ռազմագործողություններին Եփրատի արևելքում

00:16, 08 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքական զինուժի կողմից Եփրատի արևելքում իրականացվելիք ռազմական գործողությունններին մասնակցելու է «Սիրիայի ազատ բանակի» խմբավորման 14.000 զինյալ:
Նրանք աջակցելու են թուրքական զինուժին: Կռվելու են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Ռաքքայի, Հասաքայի և Մանբիչի դիրքերում, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Այդ մասին հայտնել է Սիրիայի նորաստեղծ ընդդիմադիր «Ազգային բանակի» մամուլի խոսնակ Յուսուֆ Համմուդը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հարկ եղած դեպքում բացի «Սիրիայի ազատ բանակի» խմբավորման 14.000 մարտիկներից ռազմական գործողություններին կմասնակցեն նոր ստորաբաժանումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր