00:00:00

Նոր կյանք՝ հողե պաստառով ճանապարհներին

20:19, 07 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Այս տարի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկեց նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին: Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, ևս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին: Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարևոր նախապայմաններից են: Այսօր, սակայն, Երևանում դեռևս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում: Ասֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթևեկելի հատվածի նորոգման խնդիրը: Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երևանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ: Քաղաքապետարանն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր