00:00:00

«Ջոկեր» ֆիլմը ռեկորդային 93,5 մլն դոլար Է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին հանգստյան օրերին. Variety

18:35, 07 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է Variety հանդեսը: Կինոնկարն այդպիսով կարողացել Է ռեկորդ սահմանել՝ առաջին ուիքենդի արդյունքներով ամենաշահութաբերը դառնալով բոլոր այն ֆիլմերից, որոնք երբեւիցե թողարկվել են հոկտեմբերին: Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում Էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Էլ Թոմ Հարդին: Նրան հաջողվել Է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին: Ջոկերի մասին ժապավենը միջազգային վարձույթում հավաքել Է 140,5 մլն դոլար: Ըստ հանդեսի տվյալների, կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում: Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր