00:00:00

Ավինյանը WCIT համաժողովի թեման նույնացրեց Թավշյա հեղափոխության գաղափարի հետ

17:18, 07 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը դարձավ իրողություն, երբ գործեց ապակենտրոնացվածության գաղափարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին տեղի Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հեղափոխության և ապակենտորանացման ուժի կապը կայանում էր նրանում, որ հեղափոխության հիմնական հաջողությունը կապված էր հենց ապակենտրոնացման հետ: 2018թ. ապրիլին, երբ ապակենտրոն կերպով Հայաստանի տարբեր քաղաքացիներ, տարբեր խմբերով սկսեցին իրականացնել միջոցառումներ, փակելով տարբեր փողոցներ մայրաքաղաքում և մարզերում, արդեն իսկ դարձավ ակնհայտ, որ հեղափոխությունը հաջողելու է, որովհետև ընդհանուր մի նոր տրամաբանություն էր դրված, որը չուներ կենտրոնական կառավարում, այլ ապակենտրոն կերպով մարդիկ ուղղակի իրականացնում էին ընդհանուր տրամաբանության գործողությունները: Ապակենտրոնացման ուժը կայանում է հենց դրանում, որ այս երևույթն անվերահսկելի էր»,- ասաց Ավինյանը: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժըակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվիթե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրականթե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքըինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցությանապահովության և անվտանգությանժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանըորպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկըկկիսվի իր փորձովկներկայացնիթե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր