00:00:00

Պորտուգալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

01:05, 07 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Պորտուգալիայում հոկտեմբերի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ գործող վարչապետ Անտոնիո Կոստան կմնա իշխանության գլխին: Եթե հարցումների արդյունքները ճիշտ լինեն, սոցիալիստների առաջնորդ վարչապետ Կոստան ընտրություններում կհաղթի 36.5-38.8 տոկոս ձայներով, սակայն ստիպված կլինի պայմանավորվել այլ կուսակցությունների հետ մեծամասնություն ձևավորելու համար: Երբ սոցիալիստներն իշխանության էին եկել 2015-ին, Կոստան ստացել էր երկու ձախական, «եվրոսկեպտիկ» կուսակցությունների, Ձախ դաշինքի և կոմունիստների խորհրդարանական աջակցությունը:
Ակնկալվում է, որ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները, որոնք հարցումների արդյունքում ստացել են 30 տոկոսից ավելի քիչ ձայն, կկորցնեն իրենց տեղերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր