00:00:00

Հուզումներ Իրաքում. զոհվել է ավելի քան 70 մարդ, հարյուրավորները վիրավորվել են

16:59, 05 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իրաքում հուզումների 4 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 72 մարդու, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ոստիկանությանն ու բժշկական գերատեսչությանը։ Նշվում է, որ ներկայում ճանապարհային երթեւեկությունն Իրաքի մայրաքաղաքում կարգավորվել է, հանդարտություն է նաեւ Բաղդադի փողոցներում եւ հրապարակներում։ Կոռուպցիայի, գործազրկության եւ ծառայությունների անբավարարության առիթով տեղի ունեցած ցույցերն առաջին անգամ բռնկվեցին Բաղդադում երեքշաբթի, եւ այդ ժամանակվանից տարածվել են երկրի հարավում, որտեղ գերակշռում են շիաները, այն դեպքում, երբ հյուսիսային եւ արեւմտյան նահանգները համեմատաբար հանգիստ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր