00:00:00

ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը սրտի նոպա է ունեցել

17:25, 05 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը ենթարկվել է անհապաղ վիրաբուժական միջամտության սրտի նոպայից հետո, տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով Սանդերսի ընտրարշավի գրասենյակին։ Սենատորին հիվանդանոց են տարել երեքշաբթի. նա դժգոհել է կրծքավանդակի ցավից Նեւադայում նախընտրական միջոցառման ժամանակ։ Բժիշկները տեղեկացրել են, որ ստենտավորել են կորոնար զարկերակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Բեռնի Սանդերսը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սենատորը խոստացել էր, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին իր ուղերձում օգտագործելու է «ցեղասպանություն» տերմինը, ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնք իրենց խոստումը չեն պահել։ MassisPost-ի լրագրողի հարցին՝ «արդյո՞ք դեմ կգնա թուրքական կառավարությանը եւ կօգտագործի «ցեղասպանություն» բառը, Սանդերսը պատասխանել է. «Այո, եւ ես կարծում եմ, որ այդ բանավեճն ավարտված է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր