Վրաստանի Կվարելի քաղաքի (Կախեթի նահանգ) մոտակայքում ուրբաթ, 20: 53-ին տեղի է ունեցել 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է վրացական սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնըç
Ըստ աղբյուրի՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կվարելի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ Լապանկուրի գյուղից ոչ հեռու՝ 17 կիլոմետր խորության վրա, հայտնում է Tert.am-ը:
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: