Ֆրանսուա լանգուրա կապիկներն ամենահազվագյուտ տեսակներից մեկն են աշխարհում: Նրանք վաղուց են ապրում Սիդնեյի կենդանաբանական այգում, իսկ սեպտեմբերի վերջին նրանց թիվն ավելացել Է. Նոյել անունով երիտասարդ կապիկը ձագ Է ունեցել: Նրա լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ անց կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են երիտասարդ մորը բաց թողնել ընդհանուր մեծավանդակ, որպեսզի այցելուները կարողանան տեսնել, թե ինչպես Է մեծանում այդ հազվագյուտ կենդանու ձագը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: