Կրեմլը հայտնել Է, թե երբ Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ «ագրեսիվ հուն»: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Թռիչքների վերականգնումը կարելի Է սպասել այն ժամանակ), երբ իրադրությունն ակնհայտ կլինի ագրեսիվ հուն չվերադառնալու տեսակետից,-նշել Է նա:-Կարելի Է արձանագրել շփման առաջին օրինակները. դուք գիտեք արտաքին գործերի երկու նախարարների հանդիպման մասին, որը վերջերս կայացել Է Նյու Յորքում, ինչը դրական փաստ Է»: Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել Է, որ այդ հանդիպումը Թբիլիսիում առանձին քաղաքական գործիչներ «սվիններով» են ընդունել: «Այժմ պարզապես հարկավոր Է զինվել համբերությամբ եւ ֆիքսել այն պահը, որը հարմար կդառնա ավիահաղորդակցության վերականման համար»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: