00:00:00

Շոտլանդիայում ծնողներին կարգելեն երեխաներին ապտակել

16:21, 04 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող տարածաշրջաններից առաջինն է, որտեղ ծնողների կողմից երեխաներին ապտակելու արգելք է մտցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հինգշաբթի, քվեարկության արդյունքների համաձայն, համապատասխան օրինագծին աջակցել է խորհրդարանի 80 անդամ, դեմ է հանդես եկել 29 խորհրդարանական: Օրինագիծը ուժի մեջ կմտնի թագավորական թույլտվությունը ստանալուց հետո մեկ տարի անց: Մեծ Բրիտանիայի մնացյալ տարածքներում ծնողներին թույլատրվում է դաստիարակչական նկատառումներով «խելամտության սահմաններում» երեխաներին ապտակել, իսկ դպրոցներում ֆիզիկական պատիժներն ամբողջությամբ արգելված են: Դատարաններում երեխաների ֆիզիկական պատիժների հետ կապված գործեր քննելիս հաշվի է առնվում, թե երեխան կոնկրետ ինչպես է պատժվել, որքան հաճախ է պատժվել եւ որքան երկար ժամկետով, երեխայի տարիքը եւ նրա հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա պատժի  հետեւանքները: Ամեն ձեւի ֆիզիկական պատժի արգելքի կողմնակիցները իրենց դիրքորոշումը փաստարկում են այն հանգամանքով, որ մեծահասակները օրենքով պաշտպանված են ցանկացած ֆիզիկական հարձակումից, մինչդեռ երեխաները հայտնվում են ակնհայտ խոցելի վիճակում: Արգելքի հակառակորդները մտավախություն են հայտնում, որ հազարավոր ծնողներ կտուժեն միայն այն պատճառով, որ փորձում են հասնել իրենց երեխաների հնազանդությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր