00:00:00

ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ. Ռոուզ Գյոթեմյուլլեր

22:51, 03 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին Բաթումում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը: Հոկտեմբերի 3-ին Վրաստանում տեղի Է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն Է: Դա նաեւ առիթ Է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,- նիստի բացման ժամանակ Գյոթեմյուլլերի խոսքը մեջբերում Է դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր