00:00:00

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել զինված ուժերում. Asharq al-Awsat

01:01, 04 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում:
Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել Է Asharq al-Awsat թերթը:
Հրատարակության հաղորդման համաձայն, այսուհետեւ կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչեւ սերժանտի կոչումով: Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին թերթին տված մեկնաբանության մեջ այդ որոշումը համարել Է «առաջադիմական քայլ՝ ճիշտ ուղղությամբ»: Նրա տեսակետով՝ զինված ուժերում կանանց համար բացվում են «լայն հնարավորություններ»: Մինչեւ վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիան համարվում Էր ոչ միայն ամենափակ արաբական երկիրն աշխարհում, այլեւ ամենապահպանողականը՝ կանանց նկատմամբ: Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի եւ նրա որդու՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի իշխանության գալով՝ իրադրությունն արմատապես փոխվել Է:
Առաջընթացի գլխավոր շարժիչը դարձել Է «Տեսլական-2030» ընդունված պլանը, որը ներառում Է տնտեսական եւ սոցիալական համալիր բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են կանանց դրությանը եւ նրանց թույլ են տալիս դառնալ հասարակության լիիրավ անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր