00:00:00

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին ժամանել Է Պեկին

16:28, 03 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին ժամանել Է Չինաստանի մայրաքաղաք: Կոնսուլտացիաները, ինչպես սպասվում Է, տեղի կունենան Շվեդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ արդեն օրվա երկրորդ կեսին ԿԺԴՀ-ի պատվիրակությունը կմեկնի Պեկինից: ՉԺՀ-ում կարճ ժամանակով գտնվելու ընթացքում պլանավորված հանդիպումների մասին չի հաղորդվում: Ոչ ԱՄՆ-ն, ոչ Էլ ԿԺԴՀ-ն առայժմ տեղեկատվություն չեն հրապարակել, թե հատկապես որտեղ են անցկացվելու բանակցությունները: Kyodo գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ որպես հանդիպման վայր Է ընտրվել Ստոկհոլմը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ կողմերը նախնական հանդիպումն անցկացնելու են հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր