00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 37-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի

15:08, 03 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 37-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. - «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին, - Վարժական հավաքներ հայտարարելու մասին, - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, - Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, - Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ 2019 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին, - «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, - 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն, մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր