00:00:00

Վիճակախաղերի կազմակերպումը կթույլատրվի միայն 4 քաղաքներում. Աժ-ն ընդունեց նախագիծը

14:58, 03 հոկտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը: Օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը: Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր