
Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը:Այս առնչությամբ Հայկ Մարությանը հանդես է եկել հրապարակային ուղերձով, որտեղ, մասնավորապես, նշել է.
«Սիրելի երեւանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին եւ շարունակվել մինչեւ 2019-ի սեպտեմբերը:
Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, եւ ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:
Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը:
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/926973814345138/?v=926973814345138