00:00:00

«Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար». Էդմոն Մարուքյան

23:29, 02 հոկտեմբեր 2019

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար: Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր