00:00:00

Պոմպեոն հաստատել է, որ ներկա է եղել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցին

02:14, 03 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու առիթ է հանդիսացել, հաղորդում է AP-ը: «Հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության համատեքստում: Հպարտ եմ, որ աշխատել եմ Պետդեպարտամենտի ուկրաինական թիմի հետ, ներառյալ՝ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի հետ»,- ասել է նա: «Խոսքը կոռուպցիայից եւ վերահսկողությունից ազատվելու հարցում ուկրաինացիներին օգնելու մասին է եղել: Հենց դրանով են զբաղվում Պետդեպարտամենտի պաշտոնական անձինք, որոնք շարունակում են աշխատել նույնիսկ այդ աղմուկ բարձրացրած դեպքից հետո»,- հավելել է Պոմպեոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր