00:00:00

Բժիշկները 9-ամյա աղջկա վտանգավոր ախտանիշը շփոթել են ընկույզից ալերգիաի հետ

04:01, 03 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոլորադոյի նահանգում բժիշկները կյանքի համար վտանգավոր թունավոր շոկի ախտանիշն իննամյա Գաբրիելա Բոնդիի մոտ ընկույզից ալերգիայի տեղ են ընդունել։ Ինչպես ներկայացնում է Daily Mail պարբերականը, օգոստոսին Գաբրիելան բողոքել է ծնողներին մաշկի ահավոր չորությունից, եւ նրան տարել են բժշկի, որը ենթադրել է, թե նա ընկույզից թեթեւ ալերգիա ունի։ Բայց մի քանի օր անց սկսել են թափվել աղջկա մազերը, իսկ մաշկը ծածկվել է ցավագին կարմիր ցանով։ Աղջկա 35-ամյա մայրը՝ Քրիստինա Բոնդի-Սերատոն, աղջկան տարել է շտապօգնության տեղի բաժանմունք, որտեղ նրա մոտ ախտորոշել են կյանքի համար վտանգավոր թունավոր շոկի ախտանիշ։ Սա հազվադեպ, կյանքի համար վտանգավոր դրություն է, որն առաջ է գալիս արյան մեջ մանրէների հայտնվելու հետեւանքով, որոնք արտադրում են վտանգավոր թույներ եւ ախտահարում ներքին օրգանները։ Այս վիճակի գլխավոր ախտանշաններից մեկը ցանն է։ Աղջիկն անցավ հակաբիոտիկներով բուժման կուրս եւ այժմ լիովին ապաքինվել է։ Քրիստինա Բոնդի-Սերատոն որոշել է այս պատմությունը ներկայացնել մարդկանց, որպեսզի նրանք իմանան այս հազվադեպ վիճակի գոյության մասին ու հասկանան, թե որքան կարեւոր է բուժել այն վաղ փուլերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր