00:00:00

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն աշխատում եւ երբեք չեն աշխատի. Լավրով

22:02, 02 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան սենատորներ Մարկո Ռուբիոյի եւ Բեն Քարդինի կոչերը՝ նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի հանդեպ, անհեռատեսական են, սահմանափակիչ միջոցները չեն աշխատելու։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ռուբիոն, Քարդինը հակառուսական տրամադրություններ ունեցող հայտնի (քաղաքական գործիչներ են)։ Ես չեմ կարծում, թե դրանք (պատժամիջոցների կոչերը) ինչ-որ հեռատեսություն են նշանակում։ Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ քաղաքական հասուն հայացք ունեն, վաղուց պետք է հասկանային, որ պատժամիջոցները չեն աշխատում այն ուղղությամբ, որը նրանք ցանկանում են։ Ես կարծում եմ, որ չեն աշխատի երբեք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Մենք ունենք Աստծու եւ մեր նախնիների կողմից մեզ հանձնված հող՝ իր հարստություններով։ Եվ ունենք սեփական արժանապատվության զգացողում։ Դե, նաեւ բանակ։ Այս ամենը միասին մեզ շատ ամուր վստահություն  է տալիս»,- ընդգծել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր